Bank of America Merrill Lynch Global Research-ն ակնկալում է, որ ռուբլու փոխարժեքը 2016թ. կհասնի մեկ դոլարի դիմաց 65 ռուբլու այն բազային սցենարի դեպքում, եթե այս տարի Brent տեսակի  նավթն արժենա 46 դոլար մեկ բարելի դիմաց։ Այս մասին հայտնել է BofA-ML-ի ՌԴ եւ ԱՊՀ հարցերով մասնագետ Վլադիմիր Օսակովսկին։

Նրա խոսքով՝ ռուբլու փոխարժեքը աճելու պոտենցիալ ունի։ Brent տեսակի  նավթի մեկ բարելը 46 դոլար արժենալու դեպքում ՌԴ ՀՆԱ աճը զրոյական կլինի, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Բացի այդ, մասնագետը նշել է, որ եթե Brent տեսակի  նավթը արժենա 30 դոլար մեկ բարելի դիմաց, ռուբլու փոխարժեքը կկազմի դոլարի դիմաց 80 ռուբլի։

Նշենք, որ ռուբլու ընթացիկ փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 81.7 ռուբլի է։