Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 28-ի երեկոյան կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին։ Ինչպես հայտնում է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը, ընթրիքը կայանալու է Փարիզի l’Hôtel du Collectionneur հյուրանոցում։

Միջոցառման կազմակերպիչը Nouvelles d`Armenie-ին հայտնել է, որ ընթրիքը կայանալու է է նախագահի աջակցությամբ։ Նախագահի մասնակցությունը վկայում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդների նկատմամաբ Ֆրանսիայի նախագահի ստանձնած պարտավորությունների եւ ֆրանսահայերին ինստիտուցիոնալ կառույցներին ներգրավելու  նրա հետեւողական մտադրության մասին, նշել են կազմակերպիչները։

Ընթրիքի ընթացքում քննարկվելու են Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում կայացած միջոցառումները, դրա ժխտման դեմ պայքարը եւ մարդու իրավունքներն ու անվտանգությանը վերաբերող հարցերը։ Անդրադարձ կկատարվի նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Մերձավոր Արեւելքի հայերի խնդիրներին։