Աֆղանստանի Ուրուզգան նահանգում թալիբների հարձակման զոհ է դարձել 10 ոստիկան, հայտնում է Pajhwok գործակալությունը՝ վկայակոչելով տեղի վարչակազմի ներկայացուցիչ Մալեմ Ֆաիզ Մուհամմեդին։
Ինչպես հայտնել է Չինարթուի քաղաքապետը, դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը, երբ թալիբները հարձակվել են ոստիկանական անցակետի վրա։
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Քարի Յուսեֆ Ահմադին հաստատել է 9 ոստիկանի սպանության փաստը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























