Հնդկաստանի ՌՕՈՒ-ի կործանիչը  սխալմամբ ռումբ է նետել իր երկրի տարածքի վրա, տեղեկացնում է Lenta-ն՝ վկայակոչելով NDTV ալիքին:

Միջադեպը տեղի է ունեցել Բարմերի շրջանում, Ռաջաստանի նահանգ, որը գտնվում է  երկրի կենտրոնում: Ընդհանուր առմամբ հինգ ռումբ է նետվել: Տեղի իշխանությունների տվյալներով, ոչ ոք չի տուժել, չնայած մոտակա Գուգդի գյուղի բնակիչները բողոքել են այն բանից, որ ռմբակոծության հետեւանքով տների պատերին ճեղքեր են առաջացել:  Ինչպես պատմել են ականատեսները, ռումբերի պայթյունը լսվել է ավելի քան 10 կմ-ի վրա եւ ուղեկցվել է ավազամրրիկով, որը բարձրացել է ինքնաթիռի` ցածր բարձրության վրա թռչելու հետեւանքով: Հնդկական ՌՕՈՒ-ն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանում տեղի ունեցածը, սակայն հայտնի է, որ հետաքննող հանձնաժողով են ուղարկել դեպքի վայր:  

Ռաջաստանում հինգ օդանավակայան կա, որոնք փոխանցվել են հնդկական ՌՕՈՒ-ի Հարավ-արեւմտյան հրամանատարությանը: Դրանցից մեկը` Ուտտարլայը, տեղակայված է Բարմերի շրջանում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:

Ավանդաբար համարվում է, որ Հարավ-Արեւմտյան հրամանատարության իրավասության ներքո գտնվող ստորաբաժանումը հիմնականում նախատեսված է հակամարտության դեպքում երկրի երկնքի պաշտպանության համար, չնայած նրանք կանոնավոր կերպով մարզվում են  պայմանական հակառակորդի ցամաքային զորքին հարվածներ հասցնելու մեջ: