Վեստերոս քաղաքում (Շվեդիա) ներգաղթյալների ընդունման կենտրոն եկած ոստիկանության ջոկատը ամբոխի ճնշման տակ ստիպված է եղել նահանջել պահեստային ելքով: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով շվեդական VLT թերթին:
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի` հունվարի 20-ին, բայց իրավապահ մարմինները լռության էին մատնում դա, մինչեւ որ լրագրողների ձեռքում է հայտնվել տեղի ունեցածի վերաբերյալ զեկույցը:
Միգրացիոն վարչությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ փախստականների համար օթեւաններից մեկում տասնամյա տղան կանոնավոր կերպով բռնության է ենթարկվում: Որոշում է կայացվել ներգաղթյալների մի մասի վերաբնակեցման մասին, բայց պաշտոնյաները նրանց կողմից դիմադրության են հանդիպել եւ ոստիկանությանն են դիմել օգնության խնդրանքով:
Ոստիկանի զեկույցի համաձայն, որին մասամբ մեջբերում է VLT-ն, իրավապահ մարմինների տեղ հասած աշխատակիցներին դիմավորել է փախստականների ամբոխը. «Մեր թիկունքում ավելի շատ մարդ է կանգնած (…): Մտովի ես պատրաստ էի պայքարել հանուն սեփական կյանքի (…). Ես լսում եմ, թե ինչպես է ինչ-որ մեկը բղավում, որ պահեստային ելք կա»:




























