ԵԽԽՎ-ում Թուրքիան ներկայացնող քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամները չեն մասնակցել հունվարի 26-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում 2 հակահայկական զեկույցների քվեարկությանը։

Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքից, որտեղ նշված են քվեարկության մասնակիցների անունները։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն քվեարկությամբ մերժել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով զեկույցը,  սակայն ընդունել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը։