Այսօր` սեպտեմբերի 14-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը, որտեղ Երեւանու ավագանու ՀՀԿ խմբակցության նոր անդամ է գրանցել Արթուր Հովհաննիսյանին:

ԿԸՀ-ն, հիմք ընդունելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, հաշվի առնելով Ա. Է. Առստամյանի ինքնաբացարկի մասին դիմումը եւ ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 138.18-րդ հոդվածի 11-րդ մասով, որոշում է ընդունել ՀՀԿ ընտրական ցուցակի «Մսրյան Վլադիմիր Իվանի» բառերը փոխարինել «Հովհաննիսյանին Արթուր Մարզպետունու» բառերով:

Հիշեցնենք, որ ՀՀԿ ցուցակով Երեւանի ավագանու անդամ ընտրված դերասան Վլադիմիր Մսրյանը մահացել է օգոստոսի 24-ին: