ԵԽԽՎ-ում հունվարի 26-ին կայացել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներոմ բռնության աճը» թեմայով զեկույցի քվեարկությանը թուրքական պատվիրակությունից միակ ձեռնպահ քվեարկողը եղել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Իլհան Քեսիջին։
Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքից։ Նշենք, որ 66 պատգամավոր կողմ է քվեարկել զեկույցին, 70-ը՝ դեմ, 45-ն էլ ձեռնպահ են մնացել։ Բանաձեւի նախագիծը մերժվել է։
Թուրքիայի պատվիրակության քուրդ անդամները չեն մասնակցել քվեարկություններին։




























