Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանը հունվարի 25-ին ընդունեց Հալեպի հայկական դպրոցների տնօրեններին:

Ներկաներին ուղղված իր խոսքում Տիգրան Գեւորգյանը շեշտեց, որ Սիրիայի հայ համայնքի խնդիրները մշտապես մնում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ Հայաստանը իր հնարավորությունների սահմաններում աջակցել է եւ շարունակելու է աջակցել Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին:

ՀՀ գլխավոր հյուպատոսը իր երախտագիտությունը հայտնեց հայկական դպրոցների ներկայացուցիչներին հայ մանուկներին ու պատանիներին հայեցի դաստիարակելու նվիրական ու ազգանվեր գործունեության համար:

Հանդիպման ընթացքում հյուպատոս Գեւորգյանը տնօրեններին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորյա շնորհավորական ուղերձներն ու դրամական նվիրատվությունները:

Հանդես գալով պատասխան խոսքով՝ ներկաները շնորհակալություն հայտնեցին ՀՀ նախագահին եւ հայրենի իշխանություններին մշտական ուշադրության եւ հոգատարության համար: