Մեծ Բրիտանիայում կինը զոհվել է սեփական ավտոմեքենայի անիվների տակ: Վուսթերշիր կոմսության 36-ամյա բնակչուհի Քերրի Հյուիթը՝ 4 երեխաների մայր, դուրս է եկել իր Renault-ից՝ ավտոտնակի դարպասը բացելու համար, սակայն մոռացել է բարձրացնել մեքենայի ձեռքի արգելակը: Ավտոմեքենան շարժվել է տեղից եւ տրորել կնոջը: Ընդ որում, նրա երեխաներն այդ ժամանակ մեքենայում են եղել:
Ըստ Daily Mail-ի, բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածի կյանքը: Ոստիկանությունը դեպքը հետաքննություն է սկսել:
Lenta-ի փոխանցմամբ, հարեւանները նշել են, որ Քերրի Հյուիթը պատասխանատու մայր էր, որն իր կյանքը նվիրել էր փոքրիկների դաստիարակությանը:




























