ԱՄՆ-ն ձգտում է առավելագույնս թուլացնել Ռուսաստանին, իսկ այդ նպատակին հասնելու համար այն պատրաստ է հասնել մինչեւ երկրի փլուզման: «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:
«Նրանց անհրաժեշտ է առվելագույն թուլացնել մեր երկիրը: Այդ նպատակին հասնելու համար չի բացառվում նաեւ Ռուսաստանի Դաշնության փլուզման ուղին: Դա Միացյալ Նահանգների համար ճանապարհ կբացի դեպի հարուստ ռեսուրսներ, որոնք, նրա կարծիքով, Ռուսաստանն ունի արարդարացիորեն»,- ասել է Պատրուշեւը:
Նրա խոսքով, Վաշինգտոնը կարծում է, որ ցանկության դեպքում կարող է Ռուսաստանի փլուզման գործընթացի կատալիզատորի դեր խաղալ:
Lenta-ն հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 12-ին Կոնգրեսի առջեւ ունեցած ելույթում իր երկիրն աշխարհի ամենաուժեղ պետությունն էր կոչել՝ հայտարարելով, որ «երբ գործը հասնում է միջազգային կարեւոր խնդրի, աշխարհի մարդիկ չեն նայում դեպի Պեկին եւ Մոսկվա, նրանք մեզ են կանչում»:



























