«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն արդեն երկար ժամանակ է՝ Թուրքիային նավթ են վաճառում: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը:
Ռուսաստանի ՊՆ-ն 2015 թվականի դեկտեմբերին Սիրիայի սահմանով դեպի Թուրքիա նավթի լայնածավալ փոխադրմանը ջիհադականների մասնակցության մասին ապացույցներ էր ներկայացրել:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, սԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել էր, որ հրաժարական կտա, եթե ապացույցներ հայտնվեն, որ իր ընտանիքը կապ ունի ԻՊ-ի նավթային բիզնեսի հետ:



























