Աբու Դաբի-Մումբայ չվերթն իրականացնող Jet Airways ավիաընկերության ինքնաթիռում գերմանացի զբոսաշրջիկը զվարճանալու համար բացել է օդանավի վթարային ելքի դուռը: The Daily Mail-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել օդանավի վայրէջքից հետո:

Սթիվ Թիշլեր անունով զբոսաշրջիկին ձերբակալել են Մումբայի միջազգային օդանավակայանում: Նրան կարող են քրեական հանցագործության մեղադրանք առաջադրել:

Ըստ Lenta-ի, Թիշլերը ոստիկաններին բացատրել է, որ վթարային ելքի դուռը բացել է «զվարճանքի համար»: