Մեծ Բրիտանիայի բնակիչ Փիթեր Նիքոլսոնը մահացել է 36-ամյա ալկոմարաթոնից հետո, որը կազմակերպել է ընկերների հետ Թայլանդ արձակուրդի մեկնելու պատվին:

29-ամյա տղամարդուն հայտնաբերել են հյուրանոցի սենյակում: Նախօրեին նա ժամանցի տարբեր հաստատություններում 4 դույլ օղի է խմել Red Bull-ով, 20 շիշ գարեջուր եւ մի քանի բաժին սամբուկա: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Sun-ը:

Վիգան քաղաքից ինժեներն արձակուրդի մեկնարկը սկսել է նշել դեռեւս Մանչեսթերի օդանավակայանում: Ընկերների խոսքով, չվերթի ընթացքում Նիքոլսոնը կոլայով վիսկի է խմել:

Առավոտյան ընկերները չեն կարողացել արթնացնել բրիտանացուն, ինչից հետո հյուրանոց են ժամանել ոստիկաններն ու բժիշկները: