Նոյեմբերի սկզբին առաջին անգամ Երեւանում նախատեսվում է անցկացնել համակարգչային խաղեր ստեղծողների միցույթ։ Մրցույթի նպատակն է  ոլորտում աշխատող մարդկանց հավաքումն ու ուժերի համախմբումը։

Այս մրցույթը կնպաստի Հայաստանում խաղերի ոլորտի զարգացմանը, եւ իր շուրջը կհավաքի մեծ թվով մարդկանց, քանի որ մրցութային անվանակարգերին կարող են մասնակցել տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Նրա խոսքով՝ մրցույթը կունենա տարբեր անվանակարգեր՝ լավագույն խաղ, լավագույն երաժշտություն, լավագույն անիմացիա, լավագույն պերսոնաժ(գործող անձ) եւ այլն։

«Կարծում եմ հենց նման մրցույթների շնորհիվ, խաղեր ստեղծողները կարող են միմյանց հետ ծանոթանալ եւ սկսել տարբեր նախագծեր իրականացնել միասին, ինչն էլ կնպաստի Հայաստանում այս ոլորտի զարգացմանը»,-ասաց Կ. Վարդանյանը։