Հնդկական Ռաջաստան նահանգի երկնքում Սու-30 կործանիչը կասկածելի օբյեկտ է խոցել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:

Օբյեկտն արտաքինից նման է եղել օդապարիկի, սակայն ցամաք հասնելով՝ պայթել է:

«Օդապարիկի նմանվող օբյեկտը թռչել է Պակիստանի հետ սահմանի կողմից եւ գտնվել Բարմերի շրջանի թռիչքազերծ գոտում, երբ ռադարների օգնությամբ հաջողվել է այն հայտնաբերել, իսկ Սու-30-ի օդաչուն խոցել է այն: Դեպքի վայրում հետաքննություն է տարվում»,- ասված է հնդկական ՌՕՈՒ-ի հաղորդագրությունում:

Օբյեկտն ընկել է Գուգդի եւ Փանավարա գյուղերից ոչ հեռու՝ ահաբեկելով տեղի բնակիչներին, որոնք խոցված օբյեկտի պայթյունն ավիահարվածների ձայն են համարել: