Սիրիայի բանակը Ռուսաստանի ավիախմբի աջակցությամբ զինյալներից ազատագրել է Շեյխ-Միսկին բնակավայրը: Կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել նաեւ Դերաա քաղաքի հյուսիսային շրջանների նկատմամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սիրիայի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Ալի Մայհուբին:
Շեյխ-Միսկինի շրջակայքում մի շարք բարձունքներ կան, որոնք ամբողջությամբ վերահսկում են նախկինում ահաբեկիչների կողմից օգտագործվող ճանապարհները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական բանակը ռուսական ավիախմբի աջակցությամբ 28 բնակավայր է ազատագրել:




























