Ամերիկյան Օրենգոնում զինված գյուղացիներից մեկը սպանվել է ոստիկանների պահանջին չենթարկվելու ժամանակ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների տվյալները:

Ոստիկանությունը կանգնեցրել է Մալհեր ազգային պարկը գրաված գյուղացիների երկու ավտոմեքենաները եւ հրամայել հանձնվել: Բողոքի ելած գյուղացիներից երկուսը չեն ենթարկվել հրամանին, հաղորդում է Gazeta-ն:

Փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել է Լավոյ Ֆինիքամը, իսկ նրա եղբայր Ամոնա Բանդին վիրավորվել է: