Սենեգալի ոստիկանությունը Բուրկինա Ֆասոյում եւ Մալիում գրոհայինների հարձակումներից հետո իրականացրած հատուկ գործողությունների ընթացքում 900 մարդու է կալանավորել։
Իշխանությունների փոխանցմամբ՝ կալանքը պայմանավորված է մայրաքաղաք Դաքարեում եւ Թիեսե քաղաքում հանգստյան օրերին տեղի ունեցած ահաբեկչություններով։
Մալիում հյուրանոցի, իսկ Բուրկինա Ֆասոյում՝ ռեստորանի վրա հարձակումները, որոնց պատասխանատվությունը ստանձնել էին իսլամիստները, առիթ են հանդիսացել տարածաշրջանում անվտանգության միջոցառումները խստացնելու համար, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Անցյալ շաբաթ Սենեգալի կառավարությունը հյուրանոցներին հանձնարարել էր խստացնել անվտանգությունը հակառակ դեպքում նրանք կկանգնեն փակման վտանգի առջեւ։




























