Մալայզիայում նավակի խորտակման հետեւանքով մահացած միգրանտների թիվը հասել է 18-ի: Այսօր՝ հունվարի 27-ին, եւս 5 մարդու, ենթադրաբար մայալզիացի միգրանտների, մարմին է հայտնաբերվել Մալայզիայի հարավային մասում, զոհերի թիվը հասել է 18-ի, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Ավելի վաղ նշվել էր, որ հունվարի 26-ի առավոտյան Մալայզիայի հարավային Կոտա Տինգի քաղաքի ծովափում 13 մարդու մարմին է հայտնաբերվել: Նրանցից 9-ը կին են, 4-ը՝ տղամարդ: Իշխանությունները ծովափից ոչ հեռու փայտե նավակ են գտել, որում, կարող էին լինել 30-35 մարդ, ենթադրաբար միգրանտներ: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանության ղեկավար Ռահմաթ Օթմանը: Փրկարար ծառայությունները որոնողական աշխատանքներ են սկսել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























