Պատերազմի դեպքում ԱՄՆ-ն Gray Eagle  հարվածային անօդաչու սարքեր կտեղակայի Հարավային Կորեայում: Այս մասին հաղորդում է «Ռենհալ» գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրը:

«Ռազմական ժամանակներում ԱՄՆ զինված ուժերի 2-րդ հետեւակային դիվիզիան Հարավային Կորեայում Gray Eagle կտեղակայի»,-ասել է աղբյուրը:

Միաժամանակ, «Չոսոն իլբո» թերթի փոխանցմամբ, Gray Eagle MQ-1C անօդաչու սարքերը նախատեսվում է Հարավային Կորեայում տեղակայել այս տարվա հուլիսին կամ ամենաուշը՝ մինչեւ տարեվերջ:

ԱՄՆ-ն սկսել է նոր ռազմավարական միջոցներ տեղափոխել Հարավային Կորեա այն բանից հետո, երբ հունվարի 6-ին Հյուսիսային Կորեան միջուկային զենքի 4-րդ փորձարկումն իրականացրեց: