Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն իր ավագ դստերը՝ Օզոդ Ռահմոնին, նշանակել է իր աշխատակազմի ղեկավար:

Հրամանագիրը նա ստորագրել է այսօր՝ հունվարի 27-ին, հաղորդում է «Խովար» ազգային գործակալությունը:

36-ամյա Օզոդ ռահմոնը մինչ օրս կատարում էր Տաջիկստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալի պարտականությունները: Ավելի վաղ նշվել էր, որ Տաջիկստանի նախագահի կրտսեր որդին՝ 27-ամյա Ռուստամ Էմոմալին, գեներալական պաշտոն է զբաղեցնում՝ գլխավորելով հակահոռուպցիոն գործակալությունը:

Ընդհանուր առմամբ Տաջիկստանի նախագահն ունի 9 զավակ: