ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հրապարակել է իր նոր ռազմական ստրատեգիան Եվրոպայում, հաղորդում է Deutsche Welle-ն:

Նշվում է, որ փաստաթղթում թվարկված են 6 առաջնահերթությունները՝ առաջիկա 3-5 տարիների համար: Դրանցից գլխավորը «ռուսական ագրեսիայի զսպումն է»:

Ամերիկյան հրամանատարության խոսքով, 2015 թվականը սառը պատերազմից հետո ամենաբարդն էր:

Ռազմավարության մեջ նշվում է, որ եւս մեկ սպառնալիք է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Գեներալ Ֆիլիպ Բրիդլավի խոսքով, հրամանատարությունը ուշադրությունը հավասար չափով սեւեռել է Ռուսաստանի, զանգվածային միգրացիայի եւ ահաբեկիչների վրա: