Ֆրանսիայի արդարադատության նախարար Կրիստիանա Տոբիրան հրաժարական է տվել: Այս մասին հաղորդել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը:
«Կրիստիանա Տոբիրան հրաժարականի դիմում է գրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին»,-ասված է հաղորդագրությունում:
Տոբիրան իր գործունեության ողջ ընթացքում խիստ քննադատության է ենթարկվել ընդդիմության կողմից: Վերջին ժամանակներս նրա հետ կապված կոնֆլիկտներ էին տեղի ունեցել նաեւ սոցիալիստների կառավարության ներսում: Արդյունքում վարչապետ մանուել Վալսը նրան հեռացրել էր խորհրդարանում Սահմանադրության նախագիծը ներկայացնելու գործընթացից: Վարչապետը որոշել է այդ խնդիրն իր վրա վերցնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























