Վկաների ցուցմունքը հաստատում է, որ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին կապ է ունեցել իրեն որպես մեղադրանք ներկայացված հանցագործությունների հետ։ Այս մասին Մոսկվայի քաղաքային դատարանում ասել է դատախազության ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Միաժամանակ գործարարի պետական պաշտպանը հայտնել է, որ վկաները նշել են, որ ինչ-որ մեկից լսել են, որ առանց իր պաշտպանյալի մասնակցության այդ հանցագործությունները չեն կատարվել։ Ընդ որում, փաստաբանը նշել է, որ այդ տվյալները չի կարելի համարել Խոդորկովսկու մեղավորության անմիջական հաստատում։

Փաստաբանի խոսքով՝ ինքը ծանոթացել է գործի նյութերին եւ եկել այն եզրակացության, որ դրանք Խոդորկովսկու մեղքը չեն ապացուցում։