Սեպտեմբերի 12-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի 3-րդ փողոցին հարակից տարածքում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 17.20-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.34-ին, մարվել` ժամը 17.44-ին:
Ամբողջությամբ այրվել է Ռ. Իվանյանին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի 27 ՏԼ 349 պետհամարանիշի ավտոմեքենան:





























