ԱՄՆ հայ փաստաբանների ասոցիացիան իր գոյության 26 տարիների ընթացքում առաջին անգամ փոխել է իր առաքելության մասին տեքստի բովանդակությունը՝ ասոցիացիայի պաշտոնական քաղաքականության մեջ ամրագրելով ԼՂՀ անկախության եւ ինքնիշխանության միջազգային ճանաչմանը նպաստելը: Այս մասին հաղորդում է Armenian Wееkly պարբերականը: Համապատասխան փոփոխությունը ասոցիացիայի կառավարիչների խորհրդի 17 անդամները ընդունել են օրերս:
«Կազմակերպության հիմնարար նպատակներից է ձեռնարկել միջազգային իրավունքով թույլատրվող բոլոր քայելրը, որոնք ուղղված կլինեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը»,-ասվում է փոփոխված տեքստում:
ԱՄՆ հայ փաստաբանների ասոցիացիան այս քայլը բնութագրում է որպես պատմական փոփոխություն:




























