ՀԱՀ-ում՝ Յոհանեսբուրգի արվարձաններից մեկում, վայրի մեղուների պարսը բաց պատուհանից հարձակվել է երեխաներ տեղափոխող երթուղային տաքսու վրա։ Բոլոր ուղեւորներն ու վարորդը ի վերջո հայտնվել են հիվանդանոցում։ Տուժել է 5-7 տարեկան 8 երեխա, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնել է շտապ օգնության ծառայության ներկայացուցիչ Քրիս Բոտան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ տարվա այս եղանակին մեղուները բնակության նոր վայր են փնտրում։

Նշենք, որ ՀԱՀ-ում վայրի մեղուների հարձակումները հազվադեպ երեւույթ չեն։ 2 տարի առաջ մեղուների պարսը Քեյփթաունի արվարձաններից մեկում հարձակվել էր դպրոցներից մեկի վրա, ինչից տուժել էր 61 երեխա եւ 3 ուսուցիչ։