Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը ռուսաստանցի, ամերիկացի եւ այլ երկրների իր գործընկերների հետ քննարկել է Սիրիայի հարցով բանակցությունների նախապատրաստությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Լորան Ֆաբիուսը հայտնել է ՍԻրիայի հարցով համաժողովի նախապատրաստության մասին, որը տեղի կունենա հունվարի 29-ին, Ժնեւում: Նախօրեին նա հեռախոսային խորհրդակցություն է անցկացրել Սերգեյ Լավրովի, Ջոն Քերրիի, ՄԱԿ-ի ներկայացուցիչների եւ սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ»,-ասել է Լե Ֆոլը:



























