Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է «կայունացնող (պահուստային) Էներգետիկ հիմնադրամի մասին» օրինագիծը, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
«Օրենքի նախագիծն առաջարկում է Բյուջետային օրենսգրքի դրույթները համալրել մի նորմով, որը թույլ կտա պետական երաշխիքներ տրամադրել կայունացնող ( պահուստային) էներգետիկ հիմնադրամի համար»,- նշված է փաստաթղթին կցված պարզաբանող գրությունում:
Այդ օրենքի ընդունումը թույլ կտա Համաշխարհային բանկից 700 մլն դոլար ստանալ՝ Եվրամիությունում գազի գնումների համար:



























