ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ռուսական պատվիրակությունը ղեկավարած փոխվարչապետ Յուրի Տրուտնեւին կիսակատակ խորհուրդ է տվել զգույշ լինել արտասահմանցի գործընկերների հետ քննարկումների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պուտինը լսել է Դավոսում Տրուտնեւի ներկայացրած զեկույցը ու մեջբերում կատարել Վլադիմիր Վիսոցկու «Շախմատի թագի պատիվը» երգից, որի հերոսը պատմում է գրոսմայստեր Ռոբերտ Ֆիշերի հետ իր խաղի մասին։ Պարտիայի եզրափակիչ փուլում նրան անսպասելի շախ են հայտարարում, սակայն նա հնարքի է դիմում եւ արդյունքում խաղը ավարտվում է ոչ ոքի։



























