Քլիվլենդում իրավապահ մարմինների 6 աշխատակցի ազատել են աշխատանքից հրաձգության պատճառով, որն ավարտվել է 2 անզեն մարդու սպանությամբ։ Այս հայտարարությունն արվել է միջադեպից ավելի քան 3 տարի անց։

Իրավապահները հետապնդում էին մեքենան, որն իրենց կասկածելի էր թվացել։ Ընդհանուր առմամբ նրանք արձակել են մոտ 137 կրակոց, որից զոհվել է 2 մարդ, հայտնում է Аmericaru-ն։

Հրաձգությունը տեւել է 20 վայրկյան։ Կրակոցների մեծ մասը՝ մոտ 120 կրակոց, արձակվել է 10 վայրկյանում։ Միջադեպն ազգային հնչեղություն էր ստացել ուժ գործադրելու պատճառով եւ նախորդել էր 12-ամյա Թամիր Ռայսի սպանությանը։

Ազատված աշխատակիցներից միայն մեկ ոստիկանի են մեղադրանք ներկայացրել։ Մայիսին նրան արդարացրել էին դիտավորյալ սպանության մեղադրանքի 2 կետով։