Միջազգային ֆինանսական «Global Finance» պարբերականը «Արարատբանկ» ԲԲԸ-ն կոչել է Հայաստանում 2015-ին առեւտրի ֆինանսավորման ոլորտում լավագույնը: «Արարատբանկը» լավագույնն է դարձել 84 երկրից այլ ֆինանսական հաստատությունների թվում:
Հիշեցնենք, որ «Global Finance Magazine»-ը հրատարակվում է 1987-ից եւ 180 երկրում ավելի քան 50 հազար բաժանորդ ունի, հիմնականում` ֆինանսական ոլորտի մասնագետներ: Ամսագիրը վերլուծում է ավելի քան 190 երկրի կարեւորագույն ֆինանսական ցուցանիշները:




























