Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինն ազդարարել է Ռուսասանի, Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ գազի շուրջ եռակողմ բանակցությունների հերթական փուլը: Նրա խոսքով, Ուկրաինան մտադիր է ջեռուցման սեզոնից, այսինքն առաջին եռամսյակի ավարտից  հետո վերականգնել բանակցությունները, տեղեկացնում է  «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

«Կարեւոր է սկզբունք ձեւավորել ոչ միայն երկրորդ եռամսյակի, այլեւ ավելի երկարատեւ ժամանակաշրջանի համար: Տեսնենք, թե ինչպես կզարգանա շուկան, որովհետեւ անցալ տարի  զգալիորեն կրճատվել է սպառումը, որը հնարավորություն է տալիս նոր հաշվեկշիռ ձեւավորել` այն ընկալմամբ, որ արտաքին մատակարարումներից կախումը կնվազի: Այդ պատճառով արդյոք դա Ռուսաստանը կլինի, թե եվրոպական ուղղությունը, շատ գործոններ կան», — հայտնել է նախարարը:

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ մինչեւ մարտ ամիս ամեն ինչ կկարգավորվի:  «Ամեն ինչ ակնհայտ է. մենք հասկանում ենք ծավալը, բոլոր սկզբունքները ձեւակերպվել են: Պայմանագիրն այսպես թե այնպես կստորագրվի, որովհետեւ անցյալ անգամ էլ ենք ստորագրել, որովհետեւ ճիշտ է հնարավորություն ունենալ, հետո ընտրել լավագույն գինը», — հայտնել է Դեմչիշինը: