Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Կազմակերպության առջեւ ծառացած արդիական հարցեր, ինչպես նաեւ նրա հաստատմանը ներկայացրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան եւ դեկտեմբերյան նստաշրջանների ընթացքում կայացված որոշումների ու Կազմակերպությունում նախագահության շրջանում Հայաստանի Հանրապետության առաջարկած առաջնայնությունների իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:




























