Սենատոր Ջոն ՄաքՔեյնը մտադիր է ԱՄՆ Սենատ օրինագիծ ներկայացնել ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչների օգտագործումից հրաժարվելու մասին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Սենատում զինված ուժերի հարցով լսումների բացմանն ունեցած ելույթում ՄաքՔեյնը հայտարարել է, որ սա առաջին քայլը կլինի «ռուսական հրթիռային շարժիչներից ԱՄՆ-ի կախվածությունը դադարեցնելու» ուղղությամբ:

Բացի այդ, նա խոստացել է բոլոր ջանքերը գործադրել՝ ամերիկյան «Ատլաս 5» հրթիռներում տեղադրված ռուսական շարժիչների օգտագործումն արգելելու համար: