Քալիֆորնիայի Տոբանգա շրջանի առեւտրային մոլերից մեկում օրերս հային պատկանող թանկարժեք զարդերի խանութ են թալանել: Այս մասին հաղորդում է Los Angeles Daily News-ը:
Manya Jewelers խանութի սեփականատեր Հարութ Նազարյանը ոստիկանությանը պատմել է, որ կողոպտիչները զինված են եղել, ներխուժել են խանութ, ժամը 16:25-ի մոտ կոտրել են ապակյա ցուցափեղկը եւ տարել մոտ 135 հազար դոլարի ապրանք: Ոստիկանությունն այժմ փնտրում է կողոպտիչներին:



























