ԱՄՆ-ը հերքում է Թուրքիայի մասնակցությունը «Իսլամական պետություն» խմբավորման հետ նավթի առեւտրին: Ավելի վաղ Հունաստանն ու Իսրայելը հայտարարել էին, որ ԻՊ-ի գրոհայինները ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից: «Մենք համաձայն չենք այդ գնահատականի հետ»,-լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոներն ու հավելել. «Մենք այդ մեղադրանքի օգտին ապացույցներ չունենք»:
«Մենք գիտենք, որ մաքսանենգություն այդ շրջանում բազմադարյա պատմություն ունի, այնտեղ մաքսանենգության հաստատված ուղիներ կան, դրանք մշտական են եւ շատ դժվար է դրանք ոչնչացնել: Բայց ԱՄՆ-ը հերքում է ենթադրությունը, որ Թուրքիայի կառավարությունը որեւէ կերպ օժանդակում է ԻՊ-ին՝ նավթի մաքսանենգության մեջ»,-հայտարարել է Թոները: Նրա խոսքով, դրանում չկա տնտեսագիտական իմաստ, եւ ԱՄՆ-ը Թուրքիայի կողմից ոչ մի նման մտադրություն չի տեսնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























