Ղազախստանի հարավում ուղղաթիռ է կործանվել, որի հետեւանքով մահացել է 5 մարդ: «Ասպան» ընկերությանը պատկանող MD-600 ուղղաթիռը պետք է հիվանդ երեխային Ուշարալա քաղաքից մարզկենտրոն Թալդի Քուրգանի հիվանդանոց: Ուղղաթիռում եղել է 5 մարդ՝ օդաչուն, բժիշկ հեմատոլոգը, բուժեղբայրը եւ մայրը երեխայի հետ:

Ուղղաթիռի հետ կապը կորել է հունվարի 27-ին օրվա երկրորդ կեսին: Ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են այսօր՝ հունվարի 28-ի առավոտյան, լեռնային կիրճում:

Ղազախստանի ՆԳՆ փոխանցմամբ, ուղղաթիռում բոլոր գտնվողները մահացել են: Փաստի առթիվ հետաքննություն էէ սկսվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: