ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Ջեբ Բուշը Նյու Հեմփշիր նահանգում մրցավազքում բարձրացել է երկրորդ տեղ: Նոր հարցումն անցկացրել է Emerson College-ը:
Ըստ հարցման արդյունքների, Բուշն ստացել է ձայների 18 տոկոսը եւ հայտնվել երկրորդ տեղում: Առաջատարն առաջվա պես Դոնալդ Թրամփն է՝ 35 տոկոս ձայնով, հաղորդում է Gazeta-ն:
Երրորդ տեղում Ջոն Քասիչն է (14 տոկոս), որից հաջորդում են Մարկո Ռուբիոն (9 տոկոս) եւ Թեդ Քրուզը (8 տոկոս):
Նշվում է, որ հարցվածների 24 տոկոսը հայտնել է, որ Ալյասկայի նախկին նահանգապետ Սարա Փեյլինի կողմից Թրամփին աջակցելու որոշումը դրականորեն է ազդել իրենց որոշման վրա՝ քվեարկել հենց Թամփի օգտին: Այդուհանդերձ, 38 տոկոսը հայտարարել է, որ Փեյլինի քայլը որեւէ կերպ չի ազդել իրենց ընտրության վրա:




























