Նյու Յորքի մետրոյում անհայտ տղամարդը սառը զենքով հարձակվել է աղջկա վրա, հայտնում է The New York Post-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան։ Տուժածը՝ 29-ամյա Նատալի Լյուիսը, պատմել է, որ անհայտ սեւամորթ տղամարդը սկսել է կպչել իրեն, երբ ինքը վագոն է մտել՝ ասելով, թե աղջիկը փակել է իր ճանապարհը։ Դրանից հետո նա պայուսակից հանել է մաչետեի նման մի զենք եւ 2 անգամ փորձել դանակահարել նրան։ Առաջին անգամ վրիպել է, իսկ երկրորդ անգամ կտրել է աղջկա ձեռքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տղամարդուն դեռեւս որոնում են։ Ոստիկանությունը Twitter-ում տեղադրել է նրա լուսանկարը։




























