Շվեդիայի ՆԳ նախարար Անդերս Իգեմենը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են արտաքսել մոտ 80 հազար մարդու, որոնք հավակնում են փախստականի կարգավիճակի, սակայն մերժում են ստացել, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Նախարարի խոսքով, արտաքսման համար կօգտագործվեն չարթերային չվերթների, որը կարող է տեւել մի քանի տարի:

«Մենք խոսում ենք 60 հազար մարդու մասին, բայց այդ թիվը կարող է հասնել 80 հազարի»,-ասել է նա:

2015 թվականին մոտ 163 հազար մարդ դիմել է Շվեդիայի իշխանություններին՝ ապաստան ստանալու խնդրանքով: Ներկայումս քննվել է մոտ 58 800 դիմում, որոնց 55 տոկոսը դրական պատասխան է ստացել: