Չինաստանի Գուանդունի նահանգում՝ Շենչժեն քաղաքում, սողանքի զոհերի որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս 73  մարդու դի։ 4 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 69 զոհի մասին։

Սողանքը տեղի էր ունեցել 215թ. դեկտեմբերի 20-ին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սողանքի պատճառ է դարձել ապօրինի աղբանոցում կեղտի եւ աղբի կուտակումը։ Տեղաբնակների խոսքով՝ վերջին 2 տարվա ընթացքում ինդուստրիալ պարկի մոտ շինարարական աղբ է կուտակվել։  Ավելի ուշ Չինաստանի հողի եւ բնական պաշարների նախարարությունը պաշտոնապես հայտնել էր, որ սողանքը տեղի է ունեցել արտադրության մեջ անվտանգության կանոնները խախտելու հետեւանքով։

Գործակալության տեղեկություններով՝ 17 հոսպիտալացվածներից 11-ը դուրս են գրվել։ Աղետի մեջ կասկածվող բոլոր 42 անձինք  կալանավորվել են։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։