Հայաստանում անչափահաս դստեր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող Ա. Հ. դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ա. Հ.-ն 2013թ. դեկտեմբերին եւ 2014թ. մայիս-հունիս ամիսներին իրենց տանն ակնհայտ 16 տարին չլրացած իր դստեր նկատմամբ պարբերաբար սեռական բնույթի գործողություններ է կատարել:

Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Ա. Հ.-ն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, որը վերջինս պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Ա. Հ.-ն դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում: