Շվեդիայի վերաքննիչ դատարանը չեղարկել է 2012թ.  Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը, որի համաձայն՝ Ռուսաստանը պետք է փոխհատուցի ՅՈՒԿՕՍ-ի բաժնեմասերով ամերիկյան դեպոզիտային ստացագրեր ունեցող մի շարք իսպանական ֆոնդային ընկերությունների վնասը։

Շվեդիայի դատարանի որոշումն, ըստ էության, նշանակում է Ռուսաստանի օգտին 2 մլն դոլար վճարել (գումարած դատական վճարումները), ինչպես նաեւ ուժեղացնում է 50 մլն դոլար վճարելու մասին Հաագայի դատարանի վճիռը բողոքարկելու Ռուսաստանի դիրքորոշումը, փոխանցում է «Իզվեստիա»-ն։

Նշենք, որ ՅՈՒԿՕՍ-ի սնանկանալուց հետո՝ 2007թ., 4 իսպանացի ներդրողներ Ստոկհոլմի արբիտրաժային դատարան հայց էին ներկայացրել Ռուսաստանի դեմ՝ պահանջելով փոխհատուցում վճարել, քանի որ կարծում էին, որ իրենց ներդրումներն արտահանվել են։