ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է, որ դաշինքը որոշել է «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի համար AWACS  ռադիոտեղորոշիչ համակարգերով զինված օդանավեր ուղարկել Թուրքիա, հայտնում է Gazeta-ն։

«Հարավում մենք համաձայնության ենք եկել Թուրքիայի օդային տարածքում AWACS  ռադիոտեղորոշիչ համակարգերով զինված օդանավերի քանակը մեծացնելու հարցում՝ Թուրքիայի հակաօդային պաշտպանությունը ամրապնդելու նպատակով»,- ասել է Սթոլթենբերգը 2015թ. ամփոփ հաշվետվությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։