Եվրամիության դատարանը չեղյալ է համարել Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի, ինչպես նաեւ նրա կառավարության անդամների նկատմամբ պատժամիջոցները, գրում է «Եվրոպական ճշմարտությունը»:

Ինչպես նշվում է, դատարանը պարզել է, որ պաշտոնատար անձինք չեն կարող պատժամիջոցների ենթարկվել միայն նրա համար, որ երրորդ երկրում նրանց գործողությունների նախնական քննություն է սկսվել: Այդ կապակցությամբ այդ անձանց ԵՄ-ում կալանքի առնված բոլոր ակտիվները, առանց բացառության, պիտի   «ապասառեցվեն»:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ չեղյալ են համարվել նաեւ Ալեքսեյ Ազարովի, Սերգեյ Արբուզովի եւ Էդուարդ Ստավիցկու նկատմամբ պատժամիջոցները: