Հանուն ժողովրդավարության ազգային լիգան (ԺԱԼ), որը նոյեմբերին հաղթել էր Մյանմարի համընդհանուր ընտրություններում, հինգշաբթի` Մյանմարի նոր գումարման խորհրդարանի աշխատանքի առաջին օրը հայտնել է Մյանմարի խորհրդարանի բարձրագույն պաշտոնների թեկնածուների անունները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով մյանմարական լրատվական  Mizzima պորտալին:

Մյանմարի մայրաքաղաք Նեյպիյդոյում այս օրերին ընթանում է նախկին գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանը, որը պիտի ավարտվի ուրբաթ: