Կանադայից Հայաստան արտահանումը 2015թ. նկատելիորեն աճել է: Այդ մասին NEWS.am –ին տված հարցաազրույցում հայտնել է Հայաստանում Կանադայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոն Կյուրը (նստավայրը Մոսկվայում):
Կյուրի խոսքով,Հայաստանում իր 2 տարի առաջ սկսված դիվանագիտական առաքելության ընթացքում երկու երկրների տնտեսական կապերը նկատելիորեն աշխուժացել են: Մեկ տարի առաջ նրա ուղեկցությամբ Հայաստան է այցելել 20 կանադացի գործարարներից բաղկացած պատվիրակություն, որը խոշորագույնն էր երկկողմանի հարաբերությունների ամբողջ պատմության ընթացքում: Պատվիրակության համար առաջնային ոլորտներ էին գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը, տրանսպորտն ու լոգիստիկան, մասնագիտական ծառայությունները:
Առեւտրային վիճակագրության վերջին տվյալներով, Հայաստանից Կանադա արտահանումը 2015թ. գերազանցել է 130 մլն դոլարը: «Սա զգալիորեն ավելի շատ է, քան 2014թ., բայց մենք համալիր մոտեցման կողմնակիցներ ենք. ներմուծում մեկ ուղղությամբ, արտահանում՝ հակառակ ուղղությամբ, ներդրումներ, գիտելիքների փոխանակում: Եվ այստեղ մենք շատ լավ հնարավորություններ ունենք ընդլայնել համագործակցության ոլորտները՝ օրինակ ոչ միայն Հայաստանում կանադական ապրանքները առաջ մղել, այլեւ Կանադայում հայկականը՝ համագործակցելով Օտտավայում Հայաստանի դեսպանատան հետ»,- նշել է դեսպանը:




























