Սաուդյան Արաբիան Ռուսաստանին առաջարկում է  5 տոկոսով  (օրական 0,5 մլն բարելից մի քիչ ավելի) կրճատել նավթի արդյունահանումը: Այդ մասին  Gazeta-ին պատմել է նավթ արդյունահանող երկրների միջեւ բանակցությունների ընթացքին լավ ծանոթ աղբյուրը: 

Ներկայումս կողմերը քննարկում են համաշխարհային շուկայում առաջարկի նվազեցման տարբեր հնարավորությունները, ճշտում է աղբյուրը: 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Սաուդյան Արաբիան առաջարկել է ՕՊԵԿ-ի հանդիպում անցկացնել նավթի գների եւ արդյունահանման հնարավոր նվազեցման հետ կապված իրավիճակի քննարկման համար: Այդ մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է   «Տրանսնավթի» ղեկավար Նիկոլայ Տոկարեւը` ամփոփելով Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ ռուսաստանյան նավթի ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցության արդյունքները: ՕՊԵԿ-ի նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն փետրվարին: